Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է:
Շվեդական հանրային հեռուստատեսության հետաքննող լրագրողների խումբը և «OCCRP»-ի (Organizerd Crime and Corruption Reporting Project)-ի փորձագետները նոր կոռուպցիոն մեխանիզմ են գաղտնազերծել:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
Անկարան ենթադրյալ հանցագործների արտահանձնման 81 հարցում է ուղարկել Բեռլին այն ժամանակվանից, երբ 2016 թվականի հուլիսին կատարվեց պետական հեղաշրջման փորձ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ հոկտեմբերի 30-ին կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը կկայանա նոյեմբերի 7-ի եւ 10-ի միջեւ ընկած ժամանակահատվածում, ստույգ ժամկետը դեռ չի որոշվել:
Թբիլիսիում մեկնարկել է Ռուսաստանի եւ Վրաստանի գործարարների բիզնես-համաժողովը:
Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը, առանց իր թույտվությունն առնելու դստերը կնության տալու փաստից վիրավորված, ուղիղ եթեում ինքնասպանություն է գործել:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երկրի չորս ինքնակառավարվող քաղաքների եւ 59 մունիցիպալիտետների սաքրեբուլոների (տեղական ինքնակառավարման մարմիններ) պատգամավորների համամասնական կուսակցական ցուցակներով ընտրողների ձայների 55,73 տոկոսն 1 ստացել ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Թուրքական «Ռադիքալ» (Radikal) պարբերականի սյունակագիր Այշե Հյուրն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակներից մեկի` Սաբիհա Գյոքչենի ինքնությանը` նշելով, որ որոշ վարկածների համաձայն նա ծագում է հայ էր` Հաթուն Սեբիլջիյան անունով:
Վերջերս Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որով իմամներին տրվել է պաշտոնապես ամուսնություն իրականացնելու իրավունք: Նախկինում Թուրքիայում այդ իրավունքն ունեին միայն պետական մարմինները, քանի որ Թուրքիան աշխարհիկ պետություն է:
Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Թուրքիան տեղ չունի Եվրամիության երկրների շարքում, բայց անհրաժեշտ է շարունակել անդամակցության շուրջ բանակցությունները:
«Պետք է կարողանալ ընտրությունների արդյունքները արժանի կերպով ընդունել: Այդ իսկ պատճառով շնորհավորում եմ Կախա Կալաձեին»,- ըստ aliq.ge-ի՝ հոկտեմբերի 22-ին հրավիրած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին:
ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա:
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը և փաստաթղթի բովանդակությանը:
Աշխարհի ամենախոշոր կրուիզային ընկերություններից «Royal Caribbean International»-ը հայտարարել է, որ թուրքական ուղղությունները հանել է իր երթուղիներից՝ այդ երկրում տիրող անկայուն քաղաքական դրության պատճառով։
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը երկրի գլխավոր դատախազության դեմ հայց է ներկայացրել Սաբաիլի շրջանի դատարան:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է լինում, որ ԵՏՄ անդամ երկրները զենք են վաճառում նույն միության անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։
Ախալցիխեի շրջանի Նաոխրեբո գյուղի 26-րդ ընտրատեղամասում առճակատում է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի և «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների միջև: «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Մեդիկո Գոգոլաձեն հայտարարել է, թե հանձնաժողովի ղեկավարը «Վրացական երազանք»-ի անդամ է, պահանջել է լքել ընտրատեղամասը:
«Խնդիրը նրա մեջ է և բազմիցս ասել ենք, որ հանձինս Ադրբեջանի՝ ունենք ահաբեկչական պետություն, որը շարունակում է իր քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս սահմանին ունեցած զոհի մասին:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել են Բաքվի փողոցներում շրջող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներ, որի հետնամասում ամրացված է Հայաստանի դրոշով խորհրդանշան:
2017-ի 9 ամիսների ընթացքում Ադրբեջանից հում նավթի արտահանման ծավալները կազմել են 5 մլրդ 883 մլն 465 հազար դոլար:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր։
«Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում»:
«Իսլամական ությակ» (D-8) կազմակերպության երկրները պետք է փոխադարձ առեւտուրն իրականացնեն ազգային արժույթներով ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու համար:
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը համոզված է, որ վստահության մեխանիզմների ձեւավորմանը կարող են նպաստել բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, սակայն ակնհայտորեն մի կողմը չի կատարում դրանք:
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Եվրոպան հետեւություններ կանի Ադրբեջանի շուրջ վերջերս ձեւավորված կոռուպցիոն սկանդալից, սակայն չի շտապի հարաբերությունները խզել այդ երկրի հետ:
Իրանն իր միջուկային օբյեկտների լրացուցիչ ստուգումների հնարավորություն չի տեսնում, ինչպես եւ հարկավոր չի համարում փոփոխություններ կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում:
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը հայտարարել է, որ Սիրիայում զորային գործողության ավարտվելուց հետո կսկսվի հատուկ գործողությունների անցկացման փուլը, դա տեւական գործընթաց է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձինք, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են: