
Թուրքիայի արտգործնախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ։
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել: ՆԱՏՕ-ին այս երկու երկրների անդամակցությանը դեռևս դեմ է հանդես գալիս միայն Թուրքիան: