
Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը

Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, չնայած հատուկ գործողությանն Ուկրաինայում: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
«Շատերն են այժմ խոսում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի ուշադրությունը թուլացել է, մի շարք եվրոպական երկրներ ցանկանում են Սիրիայում իրադրության զարգացումը տեսնել իրենց շաբլոններով: Ես ցանկանում եմ ասել, որ սիրիական կարգավորումն առաջվա պես մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ: Եվ եթե ինչ-որ մեկը նման պլաններ է նյութում, ապա նրանք չեն հասնի դրանց: Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել սիրիական ժողովրդին»,-նա լրագրողներին ասել է Աստանայի բանակցային գործընթացի շրջանակներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: