Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկել են վերջին զարգացումներն Ուկրաինայում։

Այս համատեքստում քննարկվել են նաև ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկով բեռնված նավերի դուրս բերելու և թուրքական A400M ինքնաթիռների անվտանգ տեղափոխումը Թուրքիա ապահովելու վերաբերյալ հարցեր։

Հուլուսի Աքարը շարունակում է իր շփումները Բրյուսելում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930