Թուրքիայի կառավարությունում ամենաանհաջողը Ֆինանսների նախարարն է. հարցում
Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին ճանաչվել է երկրի նախարարներից ամենաանհաջողը՝ ASAL Research and Consulting-ի հուլիսյան հարցումների համաձայն, հայտնում է Duvar լրատվական կայքը եւ հավելում, որ մինչեւ նախարարի պաշտոնը զբաղեցնելը Նեբաթին 3 տարի եղել է ֆինանսների փոխնախարար:
Հարցումների համաձայն`նախարարներից ամենահաջողակը Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն է`14,6 տոկոս ձայներով, որին հաջորդում է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ 12,3 տոկոսով:
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը`վայելելով հարցվածների 11,5 տոկոսի աջակցությունը:
Նշենք, որ Նեբաթին պաշտպանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անսովոր տնտեսական քաղաքականությունը, ըստ որի՝ ցածր տոկոսադրույքները կնվազեցնեն գնաճը: Սա համընկել է լիրայի անկման եւ գնաճի հետ, որը հունիսին հասել է վերջին 24 տարվիների ընթացքում ամենաբարձր մակարդակին՝ 78,62 տոկոս:
Ըստ Reuters լրատվական գործակալության անցկացրած հարցման, հուլիսին երկրում գնաճը կկազմի շուրջ 81 տոկոս: