Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները նոյեմբերի 29-ի երկոյան կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավարեւմտյան արվարձանների վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրվող 550 տոննա մանդարինը:
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է լինել պետության սովորական ղեկավար, որը սուրճ է խմում, քայլում է փողոցներով եւ հասարակության անբաժանելի մասն է
Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Սիրիայի մշտական ներկայացուցիչը խոսել է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ և նախազգուշացրել Թուրքիային:
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի կարգավիճակում արտասահմանյան առաջին այցը կկատարի Եվրոպայի երկրներ։
Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հրաժարվել Հավլաբարի նստավայրում հաստատվելուց, եւ պլանավորում է տեղավորվել Աթոնելի փողոցի նախագահական պալատում՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության նախկին շենքում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը դրական է գնահատում Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, թեեւ «մեդիամիջավայրը խիստ բեւեռացված է»:
Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանի նախագահի ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի վերաբերյալ տեղեկատվությունը, բայց այդ հարցը չի մեկնաբանում մինչեւ ՌԴ-ի հետ երկկողմ կապերի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածության հստակեցումը:
Բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, որոնք տրվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52 տոկոսը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 59.52 տոկոսը:
Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 59,56 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 40,44 տոկոսը:
«Կին բանտարկյալների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող բյուրոն» զեկույց է հրապարակել, որտեղ վիճակագրական տվյալներ են ներկայացվել, թե քանի կին է 1997-2018թթ. բռնության ենթարկվել թուրքական բանտերում։
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է երկրի զորքերի պատրաստվածությունն ու ներուժը մեծացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի «թշնամիները չհամարձակվեն սպառնալ» Իրանին։
Վրաստանի նախագահի թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Գրիգոլ Վաշաձեն քվեարկել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում, որոնք ընթանում են նոյեմբերի 28-ին:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ հայտարարել, որ իր ձայնը տվել է զարգացման օգտին եւ «բռնության ու ստի դեմ»:
Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ գրանցվել է միջադեպ, որը մեծապես անհանգստացրել է տեղի ազերիներին, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներին։
Վրաստանի գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել ընտրողներին՝ «անպայմանորեն գալ ընտրական տեղամասեր եւ ամրագրել իրենց ընտրությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում»:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիններից մեկն է քվեարկել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
Վրաստանում սկսվել է քվեարկությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որին մասսնակցում է երկու թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, եւ Գրիգոլ Վաշաձեն, որին առաջադրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բոլոր գործատուներին կոչ է արել ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները կարողանան անարգել մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կկարողանա ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանել մեծ առաքելությամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի վերադառնալուց հետո կցանկանար դառնալ Լազիկայի՝ Վրաստանի արեւմուտքի Անակլիա ավանում խորջրյա նավահանգստի ղեկավարը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության մասին, որի հետևանքով Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի:
Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։
Թուրքիայում Աթաթուրքի և քեմալականների վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի պատմաբան Քադիր Մըսըրօղլուն դարձյալ հայտնվել է քեմալականների քննադատության թիրախում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Նշենք, որ ի սկզբանե որպես ընտրությունների անցկացման հնարավոր ամսաթիվ շրջանառվում էր դեկտեմբերի 2-ը, սակայն ԿԸՀ-ն ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին, որն աշխատանքային օր է։