Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտնել է, որ Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Գելբախիանին նշել է, որ երրորդ նախագահը խզում է կապերը իր իսկ հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։

Փաստաբանի խոսքով՝ որոշման պատճառը Սաակաշվիլիի կյանքը փրկելն է։

«Հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության», — ասել է Գելբախիանին։

Նշենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031