Իրանը միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ ունի․ ԱԷԿ ղեկավար
Թեհրանը տեխնիկական հնարավորություններ ոնի միջուկային զենքի ստեղծման համար, սակայն այդ խնդիրը դրված չէ իշխանությունների օրակարգում: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին:
«Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չէ օրակարգում»,- նրա խոսքը մեջբերում է Ֆարս գործակալությունը:
ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման ձգտման հարցում հիմքեր չունեն: «Այդ սուտ մեղադրանքներն առաջադրում է Իսրայելը հակահեղափոխական ուժեի աջակցությամբ, որպեսզի խաբի հասարակական կարծիքին»,- հայտարարել է նա:
Էսլամիի խոսքով՝ «Իրանի եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջեւ հաստատվել է կառուցողական համագործակցություն, որը գործում է առանց խանգարումների»:
«(Միջուկային ծրագրի զարգացման) մեր բոլոր գործողություններն իրականացվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում՝ ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»,- նշել է նա:
Հուլիսի 22-ին ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայեսլ Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրն զգալիորեն առաջ է գնացել 2015 թվականից ի վեր:
Նրա խոսքով՝ ոչ մի երկիր, որը ռազմական մշակումներ չունի, ուրանը չի հարստացնում մինչեւ 60 տոկոս, ինչպես դա անում է իրանական կողմը: Սակայն Գրոստին հավելել է, որ Թեհրանի աստիճանական հրաժարումը միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններից դեռ չի նշանակում, թե Իրանն զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: