Իրանում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 69-ի

Իրանում հուլիսի 23-ից սկսված ջրհեղեղներից տուժած նահանգների թիվը հասել է 24-ի։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, բնակելի տները, տարբեր կառույցներ ու ճանապարհներ հեղեղելուց զատ, ջրհեղեղը խլել է, վերջիին տվյալներով, 69 մարդու կյանք։

Իրանի արտակարգ ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Նեջադ Ջախանիի խոսքով՝ ևս 45 հոգու համարվում են անհետ կորած։ Զոհերի մեծ թիվ է գրանցվել հատկապես Թեհրանի նահանգում։

Տեսանյութեր

Լրահոս