
Կողմերը կարող են համաձայնության գալ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Իրանի ԱԳՆ

Միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցները կարող են շուտով համաձայնության գալ բանակցությունների նոր փուլի անցկացման վերաբերյալ: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
«Հավանաբար, մոտ ապագայում մենք կկարողանանք համաձայնության գալ բանակցություների ժամանակային շրջանակների շուրջ եւ կդառնանք նոր բանակցային փուլի ականատեսներ»,- ասել է նա:
Դիվանագետը հավելել է, որ «որոշումը կախված է հակառակ կողմի, մանավորապես, ԱՄՆ-ի կամքից»:
Հունիսին Կատարում տեղի ունեցան միջուկային գործարքի վերականգնման շուրջ ոչ ուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ: Դրանից հետո իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտարարել է, որ Դոհայում կողմերին հաջողվել է հասնել այն առաջընթացին, որի հույսը նրանք ունեին:
Միեւնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը դրականորեն է գնահատել բանակցությունների նոր փուլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: