1 շնչին բաժին հասնող մեքենաների թվով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է ամենավերջին տեղը
Երկրում տնտեսության բնականոն զարգացումը ցույց տալու նկատառումով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե «յուրաքանչյուր տանն ավտոմեքենա կա»։ Մինչդեռ, ըստ վիճակագրության, 1 շնչին բաժին հասնող մեքենաների քանակով Թուրքիան եվրոպական երկրների շարքում զբաղեցնում է ամենավերջին տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրոստատի տվյալների համաձայն՝ Եվրոպայում 1000 շնչին բաժին հասնող ավտոմեքենաների թիվը 560 է, իսկ Թուրքիայում՝ 157։ Այս ցուցանիշով Եվրոպայում Թուրքիան զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ հետ մնալով Ռումինիայից (379), Իսլանդիայից (731), Իտալիայից (670) և այլն։
Թուրքիան 1000 շնչին բաժին ընկնող մեքենաների (բացի երկանիվ փոխադրամիջոցները) հաշվով աշխարհում ևս 2-րդ լիգայում է տեղ զբաղեցնում։ Այն 254 մեքենա ցուցանիշով հետ է մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Լիբանանը (295), Բահրեյնը (430), Բոսնիան և Հերցոգովինան (345) և այլն։