Բլինքենն ու Գանցը անդրադարձել են Իրանի շուրջ առկա իրավիճակին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ քննարկել է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն ու պաղեստինյան ծագումով ամերիկացի լրագրող Շիրին Աբու Աքլեյի սպանությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ՝ քննարկելու անվտանգության մի շարք ընդհանուր մտահոգություններ, այդ թվում՝ Իրանի կողմից բխող սպառնալիքները եւ ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի անվտանգությանը:

Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է վարչակազմի համոզմունքը, որ իսրայելցիներն ու պաղեստինցիներն արժանի են անվտանգության, ազատության եւ ժողովրդավարության հավասար պայմանների: Պետքարտուղարը բարձրաձայնել է նաեւ պաղեստինյան ծագումով ամերիկացի լրագրող Շիրին Աբու Աքլեյի ողբերգական սպանության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը», – գրված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս