Ընդդիմադիր կուսակցություների միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Կասպիում կայացած հանրահավաքում ասել է, որ քվեարկության երկրորդ փուլում քաղաքացիները կգան ընտրական տեղամասեր ու կհրաժարվեն կոռուպցիայի, բռնության ու բնակչության ահաբեկման քաղաքականությունից, որն իրականացնում են իշխանությունները:
Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։
Միացյալ Նահանգներն ի զորու չէ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության օդային եւ ծովային նավատորմի աշխատանքը:
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։
«Իրանը՝ որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետև ինքը, որպես երկրորդ սնուցում՝ կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդո՞ք բավարար է համարում բյուջեում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին հատկացվող ֆինանսական միջոցները։
Վրաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Կառլ Հարցելն այն կարծիքին է, որ հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընտրարշավը բացասական ընթացք ունի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով շարունակում են մարդիկ կալանավորվել։
Ռուսաստանի Դաշնության իրավապահները Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին կասկածում են արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու և լրտեսության մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով:
Wintershall նավթի-գազի գերմանական ընկերությունը ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է աշխատանքն իրանական նախագծերում:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը դեկտեմբերին Միլանում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շուրջ ստեղծված զարգացումներին, արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Թուրքիայի Իզմիրի նահանգի Դիքիլի շրջանից Էգեյան ծովով Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել:
Միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, «Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության:
Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի վերջին խոսքերը թուրքական աղբյուրի պնդմամբ լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ։
«Վերջին տասնամյակում Նախիջևանի թեման միանշանակ ակտուալ է դարձել, այսինքն՝ ռազմաքաղաքական և ռազմականացման վեկտորն է հիմնականում ակտիվացել»:
«Ծրագրերը շատ են, բայց չեն դիմանում։ Շուկա է պետք։ Օրինակ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և մենք մարդկանց համոզում ենք, որ գնան Հայաստանում ներդրում անեն, որ իրենց կենտրոնն այնտեղ լինի, որովհետև իրենց համար 200 միլիոնանոց շուկա կբացվի»։
Իրանի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի նավթային լցանավերի պաշտպանությունն ստացվող սպառնալիքների դեմ հադնիման:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նախատեսված են հատուկ պաշտոնյաներ Հայաստանում և Ադրբեջանում: Կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, թե ադրբեջանական զորքերը Նախիջևանի հատվածում որոշակի առաջխաղացում են գրանցել, և նշեց, որ տարածքի կրճատումը չի եղել մեր դիրքերի հաշվին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին մեկնելու է Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը:
ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է:
Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին:
Վանի Իփեքյոլու շրջանի քաղաքապետարանը Թուրքիայի Ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ շարունակում է Վանա լճում դայվինգի զարգացման ծրագրեր իրականացնել։ Ծրագրի շրջանակներում բացվել է շուրջ 200 մասնակից ընդգրկող ջրասույզների դպրոց։
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին կայացած բրիֆինգում հայտնել է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից։
«Այդ փուլում ես կրկին կանխատեսում եմ բարդ իրավիճակ շփման գծում, որտեղ օպերատիվ կապը չի գործելու»,- ասաց Հալբախը։
Տարեսկզբից շուրջ 20 հազար փախստականներ, որոնք պատերազմի պատճառով լքել էին Սիրիան եւ հաստատվել Լիբանանում, իրենց տներ են վերադարձել «Ջեյդեթ Յաբուս» անցակետով, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու:
Օքսֆորդի Համալսարանի Ռոյթերս ինստիտուտը հրապարակել է զեկույց Թուրքիայում 2018թ. թվային լրատվության վերաբերյալ։
Սիրիայում դեռեւս 6,2 մլն փախստականներ են մնում այն 5,5 մլն մարդուց զատ, որոնք լքել են երկիրը բազմամյա հակամարտության պատճառով: