
Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է ստարտափերում ներդրումներ անելու ցուցանիշով

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Թուրքիայում դրա մեկ քառորդը՝ 333 մլն դոլարը, բաժին է ընկել խաղերի ոլորտին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարի՝ 2021 թվականին, Թուրքիայի խաղային արդյունաբերության մեջ ներդրվել էր 266 մլն դոլար։ Այսինքն 6 ամսում գերազանցվել է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշը։
Նման ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը։ Հաջորդը Մեծ Բրիտանիան է՝ 150 մլն դոլար ներդրումային ծավալով։ Իսկ եռյակը 60 մլն դոլարով եզրափակում է Նորվեգիան։