Հայ-ադրբեջանական սահմանին ակտիվ մարտական գործողություններ չկան: Ճեպազրուցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Չեմ ասում, թե այս երկրները համաձայն են Թուրքիայի հետ, բայց Էրդողանն այդ պասիվությունից օգտվում է: Եթե Ֆրանսիան Կանադայի, Հունաստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ նախաձեռնություն սկսի ավելի աշխույժ ու կոշտ ձևով, որպեսզի Թուրքիային նստեցնեն սեղանի շուրջ և հաշիվ պահանջեն՝ ոչ միայն հարձակման, այլև տարածաշրջան ջիհադիստներ մտցնելու համար: Բացի այս ամենը, Արևմուտքի համար ոչ միայն Սիրիան է կարևոր, Լիբիան, Ղարաբաղը, բայց Արևմուտքը հասկանում է, որ գործողությունների հաջորդ թատերաբեմը Բալկանյան երկրներն են, և դա շատ վտանգավոր է Արևմուտքի համար»,- ասաց Մինասյանը:
Երեկ և այսօր մարտական գործողություններն աչքի ընկան ակտիվ և լայնածավալ ապատեղեկատվությամբ, որը տարածում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարությունը:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 554-ով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Այս պահին մարտերը հյուսիսային և հարավային ուղղություններով շարունակվում են: Սակայն մարտերն այսօր չեն ունեցել այն համառ և ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին էր:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ պայքարում:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա մարտական իրավիճակը․ ՈՒՂԻՂ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է լուրերին, թե վերջերս Բելառուսը ռազմամթերք է մատակարել Ադրբեջանին:
Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ կիսվելով Արցախից ստացված լուսանկարներով:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ է նախաձեռնել, և դրան ի պատասխան՝ այսօր ամբողջ համաշխարհային հանրության համակրանքը հայկական կողմի վրա է, տարածաշրջանի խոշոր խաղացողների մոտ էլ ձևավորել է ակնկալիք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ եւ կոչ անելով ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԽ-ին չլռել։
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում, ինչպես նաև անհանգստություն հայտնել Լեռնային Ղարաբաղում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայության և արգելված զինատեսակների օգտագործման կապակցությամբ։
«Այս ամենը տեղավորվում է մեկ տրամաբանության մեջ։ Նրա հայտարարություններն առաջին հերթին ունեն ծավալապաշտական քաղաքականություն, այն է՝ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը։ Էրդողանը ցանկանում է նոր պետություն կառուցել՝ հին պետության հիմքի վրա։ Եթե դիտարկում ենք իրադարձությունները, ապա տեսնում ենք, որ Թուրքիան բոլոր տեղերում ու բոլորի հետ բախվում է, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ՝ թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում։ Այսինքն՝ պայքարը հիմնականում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Հիմա, երբ Հայաստանում Թուրքիան դիրքերն աստիճանաբար զիջում է, փաստորեն նորից անցնում է մեկ այլ տարածքի, նկատի ունեմ Սիրիան, որտեղ ուզում է իրեն ցուցադրել»,- ասաց թուրքագետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։
ԳԴՀ Բունդեսթագի «Միություն 90/Կանաչներ» խմբակցության անունից խմբակցության Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը (Manuel Sarrazin) հոկտեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ քննարկելով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
Սա մեզ ստիպում է արագ լուծումների գալ՝ հասկանալ, թե ինչպես պետք է Ադրբեջանի խորքում ցավոտ հարվածներ հասցնել, որպեսզի զսպենք մեր բնակավայրերի խոցումները։
Թշնամու փախուստը Մատաղիսից․ նոր տեսանյութ
Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողություններին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ժամանակ կարիք չկա զինվորական ղեկավարությանը հրապարակային խորհուրդներով ծանրաբեռնել, թե ինչ գործողություն է պետք իրականացնել։ Մեր հրամանատարներն ու զինվորներն առանց մեր եւ ձեր «արժեքավոր» խորհուրդների ավելի լավ գիտեն իրենց անելիքը։
Արտակ Բեգլարյանը Արցախից կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իլյուշ բա ամոթ չի՞, մեծ տղա ես։ Գրել ջնջելս նորից գրելս ո՞րն է»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում սպասենք իշխանափոխության։ Իսկ նոր իշխանությունը չի ստանձնի ալիևների թողած ժառանգության պատասխանատվությունը, քանի որ մարդկության, ազգի դեմ կատարված հանցագործություններ ունեն, և կարող է գնալ կրակի դադարեցման, ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է»։
«Իլյուշ, իսկ մի քանի րոպեից այն մասին թէ ինչպես է զորքդ Մատաղիսի մուտքը «տոնում»»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին և նույնիսկ ամբողջ աշխարհին:
168 TV ԼՐԱՀՈՍ