Թուրքերին զայրացրել են ԱՄՆ-ի զգուշացումները՝ Թուրքիա չմեկնելու վերաբերյալ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դատապարտել է մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի զգուշացումները՝ կապված իրենց քաղաքացիներիԹուրքիա չայցելելու հորդորի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օրերս Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում էր չմեկնել Թուրքիա, քանի որ այնտեղ ահաբեկչության հավանականություն կա:

«Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ​​ներկայացուցչությունները և այլ վայրերը, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների թիրախներ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա (Ղալաթիո) պատմական թաղամասը, Իսթիքլալ պողոտան և Թաքսիմ հրապարակը:

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում կուտակումներից և հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին և դիվանագիտական հաստատությունների տեղեկատվությանը»:

Ի պատասխան դրան՝ թուրքական քարոզչամեքենան Թուրքիայի ՆԳՆ-ն-ի միջոցով, փորձելով հակափաստարկներ բերել, հիշեցրել է, որ Դանիայում ու Շվեդիայում հարձակումներ են իրականացվում Ղուրանի դեմ, որի վրա ԱՄՆ-ն աչք է փակում Իր հերթին Թուրքիան նույնպես խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել ԱՄՆ- ու Եվրոպա:

Տեսանյութեր

Լրահոս