Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են ընդհանուր 335 տարվա բանտարկության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դեռևս 2021-ին թիրախավորված Ստամբուլի «Bogazici» համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցած 14 ուսանող դատապարտվել է 335 տարվա բանտարկության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցույցերից մեկ օր անց Էրդողանը նրանց անվանել էր «ահաբեկիչներ»։

Դատարանը ցույցերի մասնակից ուսանողներից 12 հոգու 23 տարի 5 ամսվա, իսկ մյուս երկուսի նկատմամբ կայացրել էր 27 տարի 5 ամսվա և 25 տարի 10 ամսվա ազատազրկման վճիռ։

Նրանց առաջադրվել էր մեղադրանք ապստամբության, անձին ազատությունից զրկելու, պարտականությունների կատարմանը խոչընդոտելու քրհոդվածի հատկանիշներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031