Բաժիններ՝

Թուրք երիտասարդներն ավելի շատ հակված են դեպի ընդդիմադիր ուժերը

Թուրքական «BUPAR» հետազոտական ու խորհրդատվական կենտրոնը երկրի ամենամեծ բնակչությունն ունեցող 10 քաղաքներում բնակվող 2780 երիտասարդի շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու գալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններում նրանց կողմնորոշվածությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երիտասարդների 65%-ը պատասխանել է, որ քվեարկելու է ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքի օգտին։ Իսկ իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) հետ կազմած «Ժողովուրդ» դաշինքին իր ձայնը պատրաստ է տալ հարցվածների միայն 23%-ը։ Երիտասարդների 12%-ը նշել է, որ այլ կուսակցությունների օգտին է քվեարկելու։

Նախագահի այլ թեկնածու է ցանկացել տեսնել հարցվածների 72%-ը, մինչդեռ 20․5%-ը պատասխանել է, որ կրկին Էրդողանին է ցանկանում տեսնել նախագահի պաշտոնում։ Իսկ 7․5%-ը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել։

Երիտասարդներին նաև հարցրել են, թե արդյոք իրենց երջանիկ են զգում։ Մասնակիցների 70%-ը պատասխանել է «ոչ», 17%-ը՝ «այո», իսկ 13%-ը՝ «ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս