«Что и требовалось доказать!». Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Что и требовалось доказать!

ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ այսօր ասել է Ժոզեպ Բորելը։

Ժոզեպ Բորելը այսօր պատասխանել է Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հարցմանը և նշել,որ ԵՄ-ն ներկայումս չի դիտարկում սանկցիաներ Ադրբեջանի դեմ:

Ահա սա էլ Եվրոպան…բայց պատկերացնում եք ԵՄ տարածքում որևէ տեղ 120.000 մարդ մեկ ամսից ավել լինեին շրջափակման մեջ նույն ԵՄ կոչվամը ինչ կաներ:

Բորելը նաև ասել է,որ ԵՄ-ի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կենտրոնացած է երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, և երկու երկրների ղեկավարներն էլ իրենց հանձնառությունն են հայտնել այդ հարցում:Թե ինչ երկխոսություն կարող է լինել քեզ սովահար անող և ցրտին առանց գազ ու էլեկտրական էներգիայի թողած երկրի հետ երևի միայն Բորելն ու Նիկոլն են պատկերացնում»:

Տեսանյութեր

Լրահոս