Վերին Լարսն այսօր. երթևեկությունը դեպի ՌԴ-ի հետ Վրաստանի սահման սահմանափակվել է

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Այդ մասին  տեղեկացել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Սահմանափակումը մտցվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսերի վտանգի պատճառով։ Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է, նշել են գերատեսչությունում:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհն, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը և Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:

Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031