Դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով. Բայրամով

Մենք արդեն տեսնում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների դրական արդյունքները, հայտարարել է Բայրամովը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնաի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այս նախաձեռնության իրականացումը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր», – նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա ասել է, որ դրական զարգացումների շարքում ուշագրավ է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը դեպի Հայաստան իր տարածքով, մասնավորապես՝ Ղազախստանից հացահատիկի փոխադրումները։

Մենք գիտենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։

Տեսանյութեր

Լրահոս