Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները

Իսրայելը պարտավոր է ապահովել պաղեստինյան բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ օգնության մատակարարումը։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Յուձի Իվասավան։

Միջազգային դատարանը հոկտեմբերի 22-ին խորհրդատվական կարծիք է հրապարակել Իսրայելի՝ Պաղեստինի տարածքում միջազգային կազմակերպությունների ներկայության վերաբերյալ պարտավորությունների մասին։

«Իսրայելը պարտավոր է բավարարել տեղի բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ նրանց կերակրելու համար անհրաժեշտ պարագաներն ապահովել», – դատարանի նիստում ասել է Իվասավան։

Նրա խոսքով՝ այս առումով պարտավորությունները սահմանված են Ժնևի չորրորդ կոնվենցիայի 55-րդ և 56-րդ հոդվածներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս