
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան կապակցությամբ: Դեսպանության տարածած ցավակցական գրառման մեջ ասված է.
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը խորը ցավով տեղեկացավ Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան մասին։
Արտիստ, Շառլ Ազնավուրի ավագ քույր և ընտանեկան հիշողության պահապան, նա մեկդարյա հայկական և ֆրանսիական կյանքի ականատեսն է եղել։
Խորին ցավակցություններ նրա ընտանիքին»:
Աիդա Ազնավուր-Կառվարենցը մահացել է 102 տարեկանում: Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին: