Իսրայելը դեմ է թուրքերի մասնակցությանը Գազայի խաղաղապահ գործողությանը

«Իսրայելը դեմ է Գազայում տեղակայվող խաղաղապահ զորախմբում թուրք զինվորականների մասնակցությանը», -Times of Israel պարբերականին այսօր փոխանցել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից։

«Այս հարցում որևէ տարաձայնություն չկա։ Թուրքերը խաղաղապահ առաքելությանը չեն մասնակցելու», – նշել է Նեթանյահուի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որոնց համաձայն Իսրայելի վարչապետը Եգիպտոսի հետախուզության պետ Հասան Ռաշադի հետ հանդիպման ժամանակ կտրականապես դեմ էր արտահայտվել թուրք զինվորականների տեղակայմանը Գազայի հատվածում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031