ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ն նախագահին կներկայացնի Ուկրաինայի հարցով ծրագիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կներկայացնի Ուկրաինայում հակամարտության դադարեցման ծրագիր։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս լուրը հաստատել է  Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Թրամփի կողմից նախկինում հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ նրա և Ռյուտեի հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 16:00-ին և տեղի կունենա փակ դռների հետևում։

«Ռյուտեն մտադիր է նախագահ Թրամփին ներկայացնել 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Եվրոպայի և Ուկրաինայի կողմից մշակված ծրագիրը հրադադարի կոչ է անում՝ հիմնվելով ներկայիս առաջնագծի վրա», – նշել է մամուլի ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031