Մոսկվայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում պայթյուն է որոտացել, հայտնում է LifeNews-ը:
Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:
Dubai Airshow 2015 միջազգային ավիասրահում Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր է կնքել С-300 համակարգեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է LifeNews-ը:
1 շաբաթում ապաստան ստանալու որոնումներով Շվեդիա է ժամանել ավելի քան 10 հազար փախստական, ինչը բացարձակ ռեկորդ է շաբաթական կտրվածքով, հայտնել է Շվեդիայի միգրացիոն վարչությունը:
Մոտ օրերս Մոսկվայի շրջանում ցրտեր կգրանցվեն: Ջերմաստիճանի սնդիկի սյունը կիջնի՝ հասնելով մինուսի, անձրևներին կփոխարինի ձյունը:
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատություն ու ՌԴ Մոսկվայի Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող բաժնի վարչության աշխատակիցները կասեցրել են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի աշխատանքը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին:
Քննչական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, որ անցկացրել են Սինայի թերակղզում Аirbus 321-ի աղետի պատճառների հետաքննություն, ինքնաթիռի պոչի հատվածի բեկորներից մեկում հայտնաբերել են տարօրինակ պատռված խոռոչ, հայտնում է LifeNews-ը:
«Բավականին մեծ ծրագիր է, մեծ գումարների մասին է խոսքը, եթե ՀՀ-ն ունենար այդ գումարները, մենք հիմա վաղուց կառուցած կլինեինք»,- խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ադրբեջանի զինված ուժերում, հավանաբար օրերս, գրանցվել է զինծառայողի մահվան հերթական դեպքը, տեղեկությունը որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում դեռևս տեղ չի գտել։
«Պայմանավորված ճգնաժամերով` ՆԱՏՕ-ի առջև մարտահրավերներ են ի հայտ գալիս: Ուստի փոփոխվող անվտանգության միջավայրը կփոխվի նաև հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունանա 2016 թվականի հուլիս ամսին»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:
«ՆԱՏՕ-ն իր պաշտպանական քաղաքականության վերանայման փուլում է»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցւթյուն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդները: Նա նախ նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, քանի որ գտնվում է աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լոնդոնը Մոսկվային է փոխանցել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռում ահաբեկչության հավանականության մասին տվյալները, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի իրավապահ մարմինների անցկացրած օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 38 մարդ, որոնք մտադրություն են ունեցել միանալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է Ադրբեջանի ազգային անվտանգության հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Միրազիզ Ասկերովը: Այս մասին Trend-ին հայտնել են իրավապահ մարմինները:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա: Այցը կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, հայտնում է korrespondent.net-ը:
Սիրիական զորքերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիացիոն խմբի օգնությամբ հարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի զինյալներին: Նրանց արդեն հաջողվել է ազատագրել մի քանի բնակելի կետեր, այդ թվում՝ Լաթաքիա քաղաքում գտնվող Գմամ քաղաքը, հայտնում է LifeNews-ը:
Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետը շարունակում է ազդել ռուսական «Կոգալիմավիա» ընկերության աշխատանքի վրա: Սինայում ինքնաթիռի կործանումից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել 20 բորտ-ուղեկցորդ, հայտնում է LIfeNews-ը:
Ռուս սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին հրապարակել է Մոսկվայի կենտրոնում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը հրկիզելու տեսանյութը:
Նվազագույնը 12 ավտոմեքենա է գետնի տակն անցել ԱՄՆ հարավային Միսսիսիպի նահանգում ռեստորաններից մեկի մոտ կայանման ժամանակ, հայտնում է Dallas Morning News-ը:
Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:
Սիրիայի Զինված ուժերը ԴԱԻՇ-ի 58 ահաբեկչի են ոչնչացրել երկրի արևելյան շրջանում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Reuters գործակալությունը, հղում կատարելով Սինայի մոտ աղետի ենթարկված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռի աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի անդամին, հայտնում է, որ հանձնաժողովի փորձագետները 90%-ով վստահ են, որ «սև արկղերի» վերծանման վերջում լսվող կողմնակի աղմուկը եղել է պայթող ռումբի ձայնը:
Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը բախվել է Ан-26 ինքնաթիռին, РИА «Новости»-ին հաղորդել է Հեռավոր Արևելյան տրանսպորտի դատախազության ներկայացուցիչը:
Ավստրիայի տարեց բնակիչներից մեկը ոչնչացրել է գրեթե 1 մլն եվրո, քանի որ չի ցանկացել, որ այդ փողերը բաժին հասնեն իր ազգականներին: Կնոջ անունը չի հաղորդվում:
Ռուս ու բրիտանացի զբոսաշրջիկների հեռացումը Եգիպտոսից երկիրը կզրկի զբոսաշրջային հոսքի 70%-ից ու լուրջ հարված կհասցնի ոլորտին:
ԴԱԻՇ-ի զինյալներն այսօր ազատ են արձակել իրենց մոտ պահվող 37 քրիստոնյա ասորիների, ովքեր փետրվարի վերջին պատանդ էին վերցվել Սիրիայի հյուսիսարևելյան Էլ-Խասակե նահանգում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Լիբանանում ասորի համայնքի ներկայացուցիչ Սարգոնը:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության ղեկավարությանը վերաքննիչ դատական պրոցեսի նախօրեին փոխելու փորձերը կունենան խորը քաղաքական հետևանքներ: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածներից խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերը պայմանավորված են նրանով, որ որպես թիրախ օգտագործվում են բջջային հեռախոսներ, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ: Հենց այդ զբոսաշրջային քաղաքում հաջորդ շաբաթ տեղի կունենա G20-ի գագաթաժողովը, հայտնում է «Կոմերսանտը»:
Այսօր առավոտյան Սինգապուրում՝ «Շանգրի-Լա» հյուրանոցում, սկսվել է Չինաստանի ու Թայվանի ղեկավարների պատմական հանդիպումը, հայտնում է BBC-ն: