«Ռուսթավի-2»-ի ղեկավարությանը փոխելու փորձերը դատական պրոցեսի ընթացքում կունենան խորը քաղաքական հետևանքներ. ԱՄՆ Պետդեպ
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության ղեկավարությանը վերաքննիչ դատական պրոցեսի նախօրեին փոխելու փորձերը կունենան խորը քաղաքական հետևանքներ: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Միացյալ Նահանգներն անհանգստացած են «Ռուսթավի-2»-ի նկատմամբ դատական հետաքննությամբ ու ԶԼՄ-ների ազատության համար հետևանքներից, քաղաքական բազմակարծության առչությամբ ու Վրաստանի դատարանների անկախության հանգամանքով»,- հայտարարել է նա:
Քիրբին ընդգծել է, որ «ժողովրդավարական հասարակությունում պետք է խթանվի քննադատությունը, այլ ոչ թե լռությունը»:
Նա նշել է, որ ԶԼՄ-ների ազատությունը, քաղաքական բազմակարծությունն ու անկախ դատական համակարգը կարևոր նշանակություն ունեն Վրաստանի եվրաատլանտյան հաջող ինտեգրման համար:
Երեկ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն ու անձամբ դեսպան Յան Քելլին «անհանգստություն» էին հայտնել «Ռուսթավի-2»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների առնչությամբ, որտեղ դատարանի որոշմամբ նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ: