Բաժիններ՝

Ֆեդերիկա Մոգերինին այսօր կժամանի Ուկրաինա

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-ին կայցելի Ուկրաինա: Այցը կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, հայտնում է korrespondent.net-ը:

Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության տեղեկության համաձայն՝ երկուշաբթի օրը նա Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինի հետ:
Մոգերինին հանդիպում կունենա նաև Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի, քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ու Ղրիմի թաթարների հետ:

Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման թեմաները, ինչպես նաև Կիևի կողմից ԵՄ-ի հետ առանց այցագրիային ռեժիմ ստանալու հեռանկարների հարցը:
Բանակցությունների ևս մեկ կարևոր թեմա է լինելու Դոնբասում կոնֆլիկտի կարգավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս