Բաժիններ՝

Սիրիայի բանակն ու աշխարհազորայիններն ազատագրել են Լաթաքիայի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Գմամ քաղաքը

Սիրիական զորքերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիացիոն խմբի օգնությամբ հարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի զինյալներին: Նրանց արդեն հաջողվել է ազատագրել մի քանի բնակելի կետեր, այդ թվում՝ Լաթաքիա քաղաքում գտնվող Գմամ քաղաքը, հայտնում է LifeNews-ը:

Թեժ մարտերն այդ հատվածում չեն դադարում մեկ շաբաթից ավելի, ահաբեկիչները չեն դադարեցնում փորձերը՝ վերադարձնել իրենց նախկին դիրքերը:
Գմամը, որը տեղացիներն անվանում են դարպասներ դեպի նավահանգստային մայրաքաղաք, մինչև երեկ վերահսկում էին ահաբեկիչները: Քաղաքում խաղաղ բնակիչներ չեն մնացել՝ մի մասը կարողացել է փախչել ահաբեկիչներից, մի մասը՝ սպանվել է:

Ռազմավարական այդ կարևոր կետի ազատագրումը իրենց ձեռք էին վերցրել «Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների ջոկատներն ու Սիրիայի կանոնավոր բանակը:
Գմամի ազատագրումը առաջնային խնդիր էր, քանի որ հենց այդ բարձրունքից էին իսլամիստները կրակի տակ պահում Լաթաքիան ու արվարձանները, որտեղ տեղակայված է ռուսական ավիախումբը:

https://www.youtube.com/watch?v=WczMNBVSbAM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս