 
                        ԱՄՆ-ի մեքենաների կայանատեղիներից մեկում 12 մեքենա գետնի տակն է անցել
 
                                    Նվազագույնը 12 ավտոմեքենա է գետնի տակն անցել ԱՄՆ հարավային Միսսիսիպի նահանգում ռեստորաններից մեկի մոտ կայանման ժամանակ, հայտնում է Dallas Morning News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Մերիդիան քաղաքում: Ականատեսների խոսքով՝ սկզբում իրենք կսել են մի խուլ աղմուկ, ապա անջատվել է էլեկտրականությունն ու ճանապարհի մի հատվածը փլուզվել է:
Ինչպես հայտնում է պարբերականը, գոյացած փոսի երկարությունը կազմում է ավելի քան 120 մետր, լայնությունը՝ մոտ 10: Խորությունը կազմում է մոտ 4,5 մետր:
Դեպքի պատճառները հայտնի չեն: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        