 
                        Սիրիացի զինվորականները ԴԱԻՇ-ի 58 ահաբեկչի են ոչնչացրել Դեյր Զորում գտնվող ավիաբազայում
 
                                    Սիրիայի Զինված ուժերը ԴԱԻՇ-ի 58 ահաբեկչի են ոչնչացրել երկրի արևելյան շրջանում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ զինծառայողները հետ են մղել հարձակումը Դեյր Զորից ոչ հեռու գտնվող ավիաբազայից, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ավելի վաղ ևս փորձել են խլել սիրիացի զինվորականների ձեռքից:
Հաղորդվում է նաև, որ բացի ավիաբազայի վրա հարձակումներ ձեռնարկելուց, ԴԱԻՇ-ի զինյալները մի շարք հարձակումներ են գործել նաև Սիրիայի ու Իրաքի սահմանի մոտ գտնվող քաղաքների վրա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        