
Եգիպտոսում հայտարարել են զբոսաշրջային հոսքի 70%-ով նվազման մասին

Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարին կից խորհրդատվական խորհրդի անդամ Մուհամմեդ Յուսեֆը: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» թերթը:
«Ռուս զբոսաշրջիկներն առաջին տեղում են՝ տարեկան 3 մլն մարդ: Բրիտանիայից ժամանում է 1 մլն զբոսաշրջիկ: Նրանց հեռանալը շուկայից ուժեղ հարված է ոլորտին: Կորուստը կկազմի զբոսաշրջային հոսքի 70%-ը»,- ասել է Յուսեֆը:
Մինչ Սինայում տեղի ունեցած ռուսական ինքնաթիռի ավիավթարը, Եգիպտոսը հաշվարկել էր մինչև այս տարեվերջ ընդունել մոտ 10 մլն օտարերկրացի զբոսաշրջիկի:
Օգոստոսի 6-ի դրությամբ այդ թիվը կազմել է 6,6 մլն մարդ, ինչը 5%-ով ավելի էր անցած տարվա ցուցանիշից: Մինչև տարեվերջ իշխանությունները հույս ունեին ստանալ մոտ 7,5-8 մլրդ դոլար եկամուտ:
Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, ապա Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, այնուհետ Իտալիան ու Ֆրանսիան: