Բաժիններ՝

Խաբարովսկում ինքնաթիռներ են բախվել իրար

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Boeing-ը գետնավարեց դեպի թռիչքուղի: Ինքնաթիռը պետք է թռչեր Մոսկվա:

Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը բախվել է Ан-26 ինքնաթիռին, РИА «Новости»-ին հաղորդել է Հեռավոր Արևելյան տրանսպորտի դատախազության ներկայացուցիչը:

«Կիրակի առավոտյան Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը` դեպի թռիչքուղի գետնավարման ժամանակ բախվել է Ан-26 ինքնաթիռին: Տուժածներ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով, ինքնաթիռը պետք է թռչեր Մոսկվա:

Ինչպես նշել է տրանսպորտի դատախազության ներկայացուցիչը, որոշվում է ուղևորներին այլ ինքնաթիռով տեղափոխման հարցը:

Վթարի առթիվ նախաքննություն է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս