
Շվեդիան ռեկորդ է սահմանել 1 շաբաթում երկիր ժամանած ներգաղթյալների թվաքանակով

1 շաբաթում ապաստան ստանալու որոնումներով Շվեդիա է ժամանել ավելի քան 10 հազար փախստական, ինչը բացարձակ ռեկորդ է շաբաթական կտրվածքով, հայտնել է Շվեդիայի միգրացիոն վարչությունը:
Մերձավոր արևելքում կոնֆլիկտի սրման պատճառով միայն վերջին ամսում Եվրամիություն է ժամանել 220 հազար ներգաղթյալ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հայտնում է korrespondent.net-ը:
Շվեդիա ժամանած անձանց ճշգրիտ թիվը 10201 է: Ընդ որում՝ նրանց մեծ մասն Աֆղանստանից է՝ 4333 մարդ ու Սիրիայից՝ 2719 մարդ:
Շվեդիայի միգրացիոն վարչությունը տեղեկացնում է, որ տարեսկզբից թագավորություն է ժամանել ավելի քան 120 հազար փախստական: