
Ռուսաստանն Իրանին կմատակարարի զենիթահրթիռային С-300 համակարգեր

Dubai Airshow 2015 միջազգային ավիասրահում Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր է կնքել С-300 համակարգեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, պայմանագրի առաջին մասի իրականացումից հետո իրանական ներկայացուցիչները հետ կկանչեն ՌԴ-ի դեմ ներկայացված դատական հայցերը:
«Խոսքը С-300 համակարգերի մասին է, պայմանագիրն արդեն ստորագրվել է»,- լրագրողներին տեղեկացրել է Չեմեզովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել էր Թեհրանին հանձնել զենիթահրթիռային С-300 համակարգեր:
Իրանին С-300-ների մատակարարման 1 մլրդ դոլար արժողությամբ գործարքը կասեցվել էր՝ կապված 2010թ. Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած խնդիրների պատճառով: