Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է փոխանցել A321-ում ահաբեկչության հավանականության մասին հետախուզության եզրակացությունները
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լոնդոնը Մոսկվային է փոխանցել Սինայում կործանված ռուսական A321 ինքնաթիռում ահաբեկչության հավանականության մասին տվյալները, հայտնում է RIA Novosti-ն:
«Սովորաբար մենք չենք մեկնաբանում հետախուզության հետ կապված հարցերը: Այդուհանդերձ, մենք որոշում ենք կայացրել մեզ մոտ գտնվող տեղեկության հիման վրա: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱԳՆ ղեկավարը, կա մեծ հավանականություն, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է պայթուցիկ սարքի պատճառով: Մենք ներկայացրել ենք մեր եզրակացությունները մեր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին: Տեղեկության որոշ մասը կոնֆիդենցիալ է, սակայն մենք տրամադրել ենք այն, ինչ կարողացել ենք»,- հայտնել են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ ռուսական Airbus A321-ը կործանվել էր Եգիպտոսի Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին:
Զոհվել էր 224 մարդ: