Ավստրիայում տարեց կինը մկրատով կտրտելով դիտմամբ ոչնչացրել է 1 մլն եվրո
Ավստրիայի տարեց բնակիչներից մեկը ոչնչացրել է գրեթե 1 մլն եվրո, քանի որ չի ցանկացել, որ այդ փողերը բաժին հասնեն իր ազգականներին: Կնոջ անունը չի հաղորդվում:
Ինչպես գրում է The Sun-ը, 85-ամյա ավստրիացի կնոջ արարքի մասին հայտնի է դարձել միայն ծերանոցում մահանալուց հետո:
Ինչպես հայտարարում են բանկիրները, իրենք պատրաստ են հանձնել ժառանգությունը կնոջ ընտանիքին, եթե ստանան կտրատված թղթադրամները: Ներկայում կնոջ հարազատները հուսահատորեն որոնում են թղթադրամի ցանկացած կտոր, գրում է թերթը:
Դատախազությունից հայտնել են, որ ոչնչացված թղթադրամները իսկապես հայտնաբերվել են:
Նշվում է, որ ավստրիացի կինը ոչ մի օրենք չի խախտել, քանի որ փողերը նրա սեփականությունն էին ու նա կարող էր դրանց հետ անել այն ամենը, ինչ ցանկանար: