Պետերբուրգում խոզի գրիպից 12 մարդ է մահացել

Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից մահացել է 12 մարդ, այդ թվում՝ 2 հղի կին, հայտնում է «Դոկտոր Պիտեր» պորտալը:

Հաղորդվում է, որ սուր շնչառական հիվանդություններով ու գրիպի ախտանշաններով հոսպիտալացված բնակիչների թիվը ավելանում է:

Սուրբ Գեորգիի անվան հիվանդանոցի բժշկական մասի պետ Իգոր Իվանովը հայտարարել է, որ ավելանում է սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացված մարդկանց թիվը, ու եթե հարկ լինի, հիվանդանոցը կաշխատի ուժեղացված ռեժիմով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանում խոզի գրիպով վարակվածների թիվը հասնում է 20-ի:

Տեսանյութեր

Լրահոս