Ադրբեջանը պատրաստ չէ նավթի գնանկմանը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի համաշխարհային գների հետագա փլուզմանը, հայտնում է RNS-ն:

«Իհարկե, մենք դրան պատրաստ չենք: Մենք Ադրբեջանում պատրաստվում էինք այսպես կոչված «հետնավթային» ժամանակաշրջանին, որը տեղի էր ունենալու մոտավորապես 20 տարի անց: Մեզ համար դա անկանկալ էր, միաժամանակ, դա սթրես դարձավ մեր տնտեսության համար: Մենք բյուջեն պլանավորել էինք 1 բարելի համար 50 դոլարի հաշվարկով, իսկ նախորդ տարի՝ 90 դոլարի հաշվարկի հիման վրա»,- հայտարարել է Ալիևը:

Նա նաև խոստովանել է, որ նավթի գների հետագա նվազումն ընթացիկ պայմաններում անակնկալ չի լինի, թեև նման սցենարի սպասելը «ծանր» է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը պատրաստվում է վերանայել 2016թ. բյուջեն՝ 1 բարել նավթի համար կատարելով 25 դոլար գնային հաշվարկ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031