Բաժիններ՝

ՄԽ համանախագահները հայտարարություն է տարածել ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի առնչությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել` կապված ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկման փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տեքստում համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խումբն է:

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- ասվում է հայտարարության տեքստում:

Համանախագահները հայտնել են, որ ողջունում են բոլոր ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը և
պատրաստ են համատեղ աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը:

ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի առնչությամբ |տարածքներում» անվանումը: Երկրորդ զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունըմիտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս