Մոսկվայում կանխատեսվում է մինչև -30 աստիճան ցուրտ
Հունվարի 22-ից Մոսկվայում սկսված ձյունը կտեղա օրեր շարունակ, հանգստյան օրերին եղանակը կցրտի, որը կուժեղանա՝ հասնելով իսկական սառնամանիքի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են եղանակի կանխատեսման «Ֆոբոս» կենտրոնում:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, վաղը՝ հունվարի 23-ին, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կկազմի նորմայից 3-4 աստիճան ցածր՝ գիշերը կլինի -14 -16 աստիճան, ցերեկը՝ -12 -14 աստիճան:
Կիրակի օրը ջերմաստիճանը նորմայից կնվազի 8–10 աստիճանով: Օդի նվազագույն ջերմաստիճանը գիշերը կկազմի -19 -21 աստիճան, ցերեկը՝ -15 -17 աստիճան:
Մասնագետների խոսքով՝ եկող շաբաթվա առաջին օրերին Մոսկվայում օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -30 աստիճան սառնամանիքի: