Պուտինը Նազարբաևին պատմել է ԼՂ-ում կարգավորման հարցում ՌԴ-ի քայլերի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ժամանակ վերջինիս տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Ղարաբաղում իրականացվող կարգավորման ջանքերի մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների զարգացման շուրջ՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հեռախոսազրույցները: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած միջնորդական քայլերի մասին, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի, արտգործնախարարի և պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության որոշ հարցեր ու ԵՏՄ-ի շրջանակում բարձր մակարդակով կայանալիք հանդիպումների գրաֆիկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930