Բաժիններ՝

«Կային առաջարկներ՝ ազատել Ղարաբաղի հարակից շրջանները՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ՝ ապրիլի 7-ին, Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր գործընկերների հետ հանդիպման նախօրեին ծավալուն հարցազրույց է տվել TASS-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նրա խոսքով՝ մինչ իր հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իրավիճակը, կարելի է ասել, արդեն կայունացել էր: Դրան նախորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, իսկ մինչ այդ էլ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի գլխավոր շտաբների պետերը պայմանավորվածություն էին ձեռք բերել դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք հետևում ենք իրավիճակին: Գլխավորը, որ երկու կողմերն էլ հաստատել են, որ հավատարիմ են մնալու այդ ռեժիմին»,- հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով՝ հիմա գլխավոր խնդիրը բռնության նոր ալիք թույլ չտալն է: «Շատ կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություններում դեռևս 3-4 տարի առաջ, երբ հանդիպումներ էին տեղի ունենում մեր երկրների նախագահների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով դիպուկահարներին սահմանից հետ քաշելու մասին քննարկումներին և տեղեկություններ հաղորդելով բանակցությունների ընթացքի մասին:

«Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ էլ՝ նախագահ Մեդվեդևը, առաջ էին քաշում մի շարք տարբերակներ, որոնք թույլ կտան ապաարգելափակել իրավիճակը՝ Ղարաբաղի շուրջ գտնվող շրջաններն ազատելով՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մանրամասների մեջ չեմ մտնելու, սակայն բանակցությունների սեղանին մի քանի տարբերակներ կան, մենք դրանց ևս անդրադարձել ենք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը: Կշարունակենք մեր ջանքերը»,- ասել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս