ԵԱՀԿ Մինսկի խմբից չի կարելի պահանջել ԼՂ-ի հարցով դեէսկալացիայի որոշում. Լուկաշևիչ
ԵԱՀԿ Մինսկի խմբից որոշումներ պահանջել չի կարելի, դրանք պետք է կայացնեն Բաքուն և Երևանը, հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռուսաստանն այսօր»-ի կողմից կազմակերպված Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ:
«Պետք է հասկանալ, որ Մինսկի խումբը ստեղծվել է նպաստելու նրան, որ հակամարտող կողմերը բանակցություններ վարեն: Մինսկի խմբից պահանջել ինչ-որ որոշումներ առանց դրա, չի լինում, նման որոշումների պետք է հանգեն հակամարտող կողմերը»,- ասել է Լուկաշևիչը:
«Վերջին հաշվով, ամեն ինչի մասին պետք է պայմանավորվեն Բաքուն և Երևանը, ինչին էլ բոլորը ձգտում են օգնել, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն»,- հավելել է նա: