Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Դամասկոսի մերձակայքից առևանգած 175 մարդու

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 175 մարդու, որոնց նախօրեին առևանգել էին Դամասկոսի մերձակայքից, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Ավելի վաղ SANA գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի արդյունաբերության նախարարությանը, հայտնել էր, որ ահաբեկիչները Աբու աշ-Շամատ շրջանում պատանդ են վերցրել Al Badia Cement ընկերության նվազագույնը 300 աշխատակցի:

Sputnik գործակալության տեղեկություններով՝ ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են ընկերությանը պատկանող գործարանի վրա, որտեղ եղել է մոտ 250 աշխատակից, նրանցից շուրջ 75-ը կարողացել է դուրս գալ շինությունից: Ինչպես ավելի ուշ վերջիններս հայտարարել են, զինյալները իրենց բաց են թողել, իսկ մյուսներին սպանել են՝ ելնելով կրոնական պատկանելությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930