Հուսով ենք՝ Ղարաբաղում հաստատված խաղաղությունը հարատև կլինի. Մեդվեդևը՝ Ալիևին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի հետագայում ևս անել ամեն ինչ՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հուսով եմ՝ ներկայում հաստատված խաղաղությունը հարատև կլինի ու կողմերը կկարողանան շարունակել կարգավորման հարցերը բանակցությունների սեղանի շուրջ: Ես ինքս ժամանակին դրա վրա շատ մեծ ջանքեր եմ գործադրել, կցանկանայի, որ այդ ամենը զուր չանցներ, չկորչեր:

Ամեն դեպքում, կարող եք չկասկածել, որ Ռուսաստանի Դաշնությունը կանի իրենից կախված հնարավոր ամեն ինչ»,- ասել է Մամեդյարովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930