ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է. Լուկաշևիչ

Ղարաբաղյան հակմարտության լուծումը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է, մյուս կազմակերպությունները կարող են ընդամենն օգնել: Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է, մյուս բոլոր կազմակերպությունները կարող են ըստ էության նպաստել ԵԱՀԿ-ի ջանքերին, սակայն դա իրական հակամարտություն է, որով զբաղվում և պարտավոր է զբաղվել մեր կազմակերպությունը: Այստեղ 100 տոկոսանոց պատասխանատվությունը նրա համար, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում, որպես աջակցող կողմի, իհարկե, ԵԱՀԿ-ինն է»,- ասել է նա «Ռուսաստանն այսօր»-ի կողմից կազմակերպվող Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ:

Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարը հաջողվել է կյանքի կոչել շնորհիվ Ռուսաստանի ջանքերի:

«Մենք ընդգծել ենք մեր հարգանքը և ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ-ի համանախագահող եռյակի ջանքերին և օգտագործել ենք մեր հնարավորությունները՝ ազդելու հակամարտության կողմերի վրա, որոնց հետ ունենք ռազմավարական հարաբերություններ»,- հայտարարել է Լուկաշևիչը:

«Հենց ՌԴ-ի նման մասշտաբային և բարձր միջամտությունը թույլ տվեց հասնել հրադադարի»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930