Ղարաբաղյան հարցի քննարկում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն այն ջանքերի համատեքստում, որ ձեռնարկում է ռուսական կողմը, քննարկվել են նաև ՌԴ Ազգային գվարդիայի ձևավորման գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը այն ջանքերի համատեքստում, որը ձեռնարկվել է այս օրերին ռուսական կողմի կողմից: Արծարծվել են նաև ռուսական ու միջազգային հարցեր, կայացել է քննարկում Ազգային գվարդիայի ձևավորման գործընթացի մասին»,- հայտարարել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս