Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն աշխարհի վերջը չի լինի. Կարեն Բեքարյան

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն աշխարհի վերջը չի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«ՀՀ նախագահն առաջին անգամ չէ, որ հնչեցնում Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության վերաբերյալ կետը: Ես ինքս հակված չեմ այն կարծիքին, որ ԼՂՀ-ն ճանաչելն աշխարհի վերջն է կամ չի տալիս որևէ հնարավորություն հետագա քայլերի համար: Համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ դա պետք է դառնա այն աղետը, որով մենք ձեռնոց ենք նետում համանախագահներին: Կա գործընթացի զարգացման տրամաբանություն: Քաղաքականությունը չի սիրում մեծ, թռիչքաձև քայլեր: Այն սիրում է ավելի սահուն, ընթացքում ընկալելի դարձած, որպես փաստ իրականացած գործողությունների շղթա: Հետ ևաբար, դեպի անկախության ճանաչում թռիչքն իր արանքում ունի միջանկյալ քայլ»,- ասաց Բեքարյանը:

Նրա համոզմամբ` այդ քայլը ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրն է: «Դրանից հետո եթե կարիք լինի հաջորդ քայլը անել, օրակարգում կդրվի հաջորդ քայլը»,- նշեց նա՝ հորդորելով ծայրահեղությունների մեջ չընկնել:

Տեսանյութեր

Լրահոս