Ռուսաստանի ավանդը ԼՂ կարգավորման մեջ արդյունավետ է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Ռուսաստանի ներկայիս ավանդը ղարաբաղյան կարգավորման հարցում շատ արդյունավետ է, այն պետք է պայմաններ ստեղծի նոր բանակցային գործընթացի համար՝ լուծելու հակամարտությունը: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Ռուսական մասնակցությունը տվյալ պահին շատ արդյունավետ է: Ու ես կարծում եմ, որ այն կտա իր արդյունքները ու պայմաններ կստեղծի բանակցությունների նոր փուլի համար, որոնք նախորդներից կառուցողական կլինեն»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ վարչապետի այցերը տարածաշրջան:
Նրա խոսքով՝ արդեն խոսքը վերաբերում է «վստահության ամրապնդման միջոցառումների կառուցմանը, նոր գաղափարներին, որոնք առաջանում են»:
«Հուսով եմ՝ այդ ամենը կկոնսոլիդացվի և մեզ կօգնի ներկայիս իրավիճակից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Լամբերտո Զանիերը: